-
25.06.2013|
12:12
Նյարդային գրգռված վիճակն ու սթրեսները մարդկանց անբաժան ուղեկիցն են բոլոր ժամանակներում:
Հոգեբանների կարծիքով, սթրեսից համեմատաբար շատ են տառապում նրանք, որոնք ձգտում են կատարելության ամեն ինչում, պատրաստ են ցանկացած զոհաբերության` հանուն հաջողության: Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք երաշխավորված չէ անհաջողությունից:
-
25.06.2013|
11:39
«Չնայած բոլոր բուժաշխատողներն արժանի են ամենօրյա գնահատանքի և շնորհակալական խոսքերի, սակայն ես խոստանում եմ տարին մեկ անգամ մեծ շուքով գնահատել ձեր բարդ և մարդասիրական տոնը»,- շնորհավորելով բուժաշխատողներին ասաց առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ:
-
24.06.2013|
17:16
ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց «Տարվա բժիշկ» հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը:
-
24.06.2013|
11:47
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ընթացիկ տարում Չինաստանում H7N9 «թռչնագրիպով» մահացել է հիվանդների մոտ մեկ երրորդը:
«Թռչնի գրիպի» բռնկման օրից մինչ օրս (2013 թ փետրվարից մինչև հունիս ամիսը), արձանագրվել է վարակի 131 դեպք, 123 հոգի հոսպիտալացվել են, 39-ը` մահացել:
-
23.06.2013|
17:04
Գիտնականները պարզել են, որ չափահաս մարդիկ ժպտում են քառասուն անգամ ավելի քիչ, քան երեխաները:
Ստացվում է, որ ծիծաղն ու ժպիտը ավելի բնորոշ են երեխաներին, քան մեծահասակներին: Ավելին, տարիքի հետ կապված կտրուկ նվազում է ժպիտների քանակը: Միջին հաշվարկներով, եթե երեխան ժպտում է օրական 300 անգամ, ապա չափահասը` միայն 7-11 անգամ:
-
20.06.2013|
11:53
Ինչպես էլ որ վերաբերվենք ամռանը` նրա գալուստն անխուսափելի է: Մենք բոլորս ամռանն ամենից շատ ենք ծարավի զգացում ունենում: Հենց այդ եղանակին է մեր մարմինն ավելի շատ հեղուկի պահանջ զգում : Եվ դա զարմանալի չէ` տաք, հեղձուցիչ օդ, կիզիչ արև, տոթ, և այդ ամենն իր ոչ բարերար ազդեցությունն է թողնում մեզ վրա: Ամռանը մարդու օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով նա անընդհատ խմել է ուզում:
-
19.06.2013|
16:35
«Հայաստանում այս պահի դրությամբ կարմրուկի լարված համաճարակ չկա։ Ընդամենը վերջին շրջանում գրանցվել է չորս դեպք, որոնք եղել են ձեռքբերովի: Վարակի աղբյուր են հանդիսացել 3-5 տարեկան Վրաստանի քաղաքացիները, որոնք շփվելով այլ երեխաների հետ վարակել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե ՍԱՀԱԿՅԱՆԸ:
-
18.06.2013|
16:38
Առողջապահության համակարգում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետպատվերի ձևավորման և բաշխման գործընթացը թերի է, սխալ է հաշվարկված հիվանդների գրանցման մեթոդիկան, յուրաքանչյուր հիվանդին հատկացված գումարի չափը և այլն: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իրազեկել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության պետ Սոնա ՂԱՐԻԲՅԱՆԸ:
-
14.06.2013|
16:24
«Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք:
-
14.06.2013|
16:18
Հայաստանում 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է արյուն հանձնել: Մեզ մոտ հիմնականում արյուն են հանձնում հիվանդների հարազատները: Նրանք դոնորների 50 տոկոսն են: Հաջորդը` փոխհատուցվող դոնորնեն են` 43,8 տոկոս (ովքեր վարձատրվում են ՀՀ բյուջեից` 10-15 հազար դրամ): Ամենափոքր տոկոսը կազմում են կամավոր արյուն հանձնողները` հինգ տոկոս: